Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դիմակներ լայնացած ծակոտիներով մաշկի համար

Դիմակներ լայնացած ծակոտիներով մաշկի համար

Կաղամբի դիմակ: Մանրացրած կաղամբի տերևներր տրորել և խառնել փրփրեցրած ձվի սպիտակուցի հետ։ Քսել դեմքին և պարանոցին, թողնել 20 րոպե։ Դիմակը հանել և լվացվել գոլ, ապա սառը ջրով։ Հաստ շերտով թթվեցրած ե տրորած կաղամբը դնել դեմքին 15-20 րոպե և լվացվել սառը ջրով։ Այս դիմակը կարելի է օգտագործել շաբաթը 2 անգամ։

 

Վարունգի դիմակ: 1 թարմ վարունգը մանրացնել և այդ մասսան լցնել կտորե անձեռոցիկի վրա ու դնել դեմքին։ Թողնել 15-20 րոպե, ապա լվացվել գպ ջրով։

 

Դդումի դիմակ:  3 ճ/գ խաշած և տրորած ղդմին ավելացնել 1 ձվի դեղնուց և 1 թ/գ մեղր։ Քանի դեռ տաք է, քսել դեմքին և թողնել 10-15 րոպե։ Լվացվել սառը ջրով։

 

Լիմոնի, թթվասերի ե թթվածնային ջրի դիմակ: 1,5 թ/գ լիմոնի հյութ, 1,5 թ/գ թթվասեր և 5 կաթիլ թթվածնային ջուր։ Խառնել և քսել դեմքին բամբակի օգնությամբ։ 30-40 րոպեից լվացվել տաք ջրով։

 

Սպիտակ կավի դիմակ: 10 գ սպիտակ կավը խառնել 5 գ տալկի և 3 գ ցինկի օքսիդի հետ։ Խառնուրդր լուծել ջրով մինչև քանձր թթվասեր ստանալը։ Դիմակը քսել դեմքին, թողնել 10-15 րոպե և հանել գոլ ջրում թրջված բամբակով։

 

Վարսակաձավարի դիմակ: 2 ճ/գ վարսակաձավարի ալյուրը խառնել 1 ձվի հարած սպիտակուցի հետ։ Քսել դեմքին և թողնել 15-20 րոպե, լվացվել գոլ ջրով։ Վերցնել բամբակե գնդիկը, թրջել ջրի մեջ և օճառում։ Վրան ավելացնել մ՛անր աղ, զգուշությամբ առանց սեղմելու տրորել դեմքը։ Չորանալուց հետո լվանալ։ Այս եղանակը նեղացնում է դեմքի ծակոտիները։

Սկզբնաղբյուր. http://www.armfashion.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Evelina

28.10.2012

Barev dzez.Es kuzenayi tvyalner imanai Anahit demki kremi masin.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ